Ի՞նչ անուն դնես այն տականքին, ով երեք ամսական ձագին տանում է ստերջացման, բժիկը չի ստերջացնում ու փոխանակ այդ ձագին հետ բերի մոր մոտ, տանում քաղաքից դուրս կորցնում է:
Սամսոնյան Վարդգես, ես չգիտեմ, թե դա եղել է մասնավոր կազմակերպությունում շուն բռնող աշխատողի ինքնագործունեությունը, թե՞ ընդհանրապես քաղաքի ղեկավարության կողմից հրահանգավորած և պարբերական բնութ կրող գործունեություն, բայց լավ իմացեք, քթերիցդ բերելու եմ :
Ծո, հո դուք ուռոդ չե՞ք:
Կտորըմ մարդ եղեք, հարամ էղնի ձեր կերածը:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հ.Գ.
«Հայացք Գյումրիից» հաղորդման հաջորդ թողարկումը լինելու է Գյումրիի քաղաքապետարանի, նրան ենթակա ՀՈԱԿ-ների և այն կոմերցիոն կազմակերպությունների մասին, որոնց արտապատվիրակվել են համայնքային նշանակության խնդիրների լուծումը: